Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում Է ընդունել երկարացնել հրադադարի ռեժիմի երկրի արեւելքում: Այդ մասին հունիսի 27-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական մի աղբյուրի:
«Նախագահ Պորոշենկոն առաջարկել Է 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը»,-ասել Է աղբյուրը:
Հունիսի 27-ի երեկոյան լրանում Է զինադադարի ժամկետը, որի շուրջ համաձայնության Էին եկել Ուկրաինայի իշխանությունները եւ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Հունիսի 20-ին Պորոշենկոն հրաման Էր տվել հանրապետության արեւելքում հատուկ գործողությանը մասնակցող բոլոր ուժային ստորաբաժանումներին՝ դադարեցնել մարտական գործողությունները, ինչը նախատեսված Է հակամարտության կարգավորման վերաբերյալ պետության ղեկավարի ծրագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: