Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի հաջորդ կարևոր քայլը լինելու է նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարար ել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար և նախագահ Դիդիե Բուրկհալտերը' պատասխանելով տարածաշրջանում կառույցի հետագա քաղաքականությանն առնչվող հարցին:

 

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, մեր ծրագիրը հետևյալն է. հաջորդ փուլում պետք է հանդիպում տեղի ունենա նախագահների միջև: Մենք պետք է դնենք նոր դեբատների հիմքը: Քանի որ պետք է հստակություն մտցվի մի շարք հարցերում: Մենք դա քննարկել ենք երկու երկրների նախագահների հետ մի քանի շաբաթ առաջ: ԵԱՀԿ-ն մտադիր է ակտիվորեն շարունակել միջնորդական առաքելությունը: Կարծում ենք, որ կառույցը մեծ ներուժ ունի»,- հայտարարել է Բուրկհալտերը: Վերջինս ԵԱՀԿ ԽՎ նիստում խրախուսել էր նաև հակամարտությունում երկու երկրների նախագահների մակարդակով եր կխոսություն սկսելը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածությունը: