Հոլանդահայ կազմակերպությունները' ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի, հունիսի 27-ին գանգատ են ներկայացրել 2014 թվականի հունիսի 1-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների դեմ: Հանրահավաքն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի տեղադրման դե մ: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Նիդերլանդների տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է Հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ:
Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների' ոտնահարվել է հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը' հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն և ատելություն հրահրելու պատճառով:
Այդ հանրահավաքի մասին Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարին, Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարին, ինչպես նաև Անվտանգության և արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգ ամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ - CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն - SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության - CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն -SGP) և Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն -PVV): Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաև հանրահավաքի կազմակերպման մասին հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաև անվճար երթևեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:
Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն Հայոց ցեղասպանության մասին: Նիդերլանդնրի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բարաձևը):