«Օրլանդո Սիթին» ներկայացրեց իր նոր ֆուտբոլիստին՝ Կակային:

32-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում հանդես կգա 2015թ-ից, երբ «Սիթին» սկսի իր ելույթները MLC-ում:

Կական միջոցառմանը նկարվել է երկրպագուների հետ և տվել ինքնագրեր:

Հիշեցնենք, որ առաջիկա կես տարին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Սան Պաուլուում»: