Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով, մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը:

 

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին , հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը:

 

2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ և 43023քմ թեք տանիք:

 

Անցած ժամանակահատվածում արդեն իսկ նորոգվել է 25621քմ հարթ և 18469քմ թեք տանիք: