«Առաջին ալիք» ԲԲԸ-ի օպերատոր Անատոլի Կլյանը պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հետմահու պարգևատրել է Արիության շքանշանով: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Առաջին ալիքի» օպերատոր Անատոլի Կլյանը զոհվել է լույս հուլիսի 1-ի գիշերը՝ Դոնեցկի մոտ մյուս հեռուստաալիքների գործընկերների հետ միասին ենթարկվելով գնդակոծման: Լրագրողը զորամասերից մեկի մերձակայքում ուկրաինացի զինծառայողների գնդակոծման հետևանքով մահացու վերք է ստացել որովայնի շրջանում:
Հուլիսի 2-ին Մոսկվայում «Օստանկինո» հեռուստակենտրոնի առաջին ստուդիայում ընթանում է Կլյանի հետ հրաժեշտի արարողությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: