Կիեւում առեւանգել են Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային: Այդ մասին հայտնել Է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը: «Ռոսիա 24»-ի տվյալներով՝ լրագրողին տարել են անհայտ ուղղությամբ:
Օգոստոսի 26-ին Կուրբատովան հայտնվել Էր «Խաղաղապահ» ուկրաինական կայքի տվյալների բազայում: Ռեսուրսի հեղինակները լրագրողուհուն մեղադրել են հակաուկրաինական քարոզչության, հասարակական կարեւորություն ունեցող տեղեկատվությամբ մեքենայությունների, ինչպես նաեւ «իրադարձությունների միտումնավոր շարադրման» մեջ: