Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան կթանկանա:

 

Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:


«Ընդհանուր առմամբ, աշխարհում մի տենդենց կա՝ ծառայությունների և ապրանքների գները թանկանում են և թանկանալու են: Մեծ հաշվով, խնդիրը լուծելու համար, անհրաժեշտ է մարդկանց ապահովել աշխատանքով և արժանավայել աշխատավարձերով, որ կարողանան իրենց կարիքները հոգալ:

 

Ինչ վերաբերում է այս պահին էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա սա հերթական հուժկու հարվածն է ծանր պայմաններում ապրող հայաստանցիների համար: 

 

30%-ից ավել աղքատություն և 20%-ից ավելի ծայրահեղ աղաքատություն ունեցողների համար սա չափազանց լուրջ ու պրոբլեմատիկ հարց է՝ հերթական ծանր հարվածը»,- ասաց Ուրիխանյանը:

 

Հարցին, թե որոշումը չեղյալ հայտարարելու ուղիներ կա՞ն, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, Ուրիխանյանն ասաց. «Հարցը պետք է հղել կառավարությանը, իշխանություներին, արդյոք ունա՞կ են չեզոքացնել, թե՞ ոչ: Այս պահին, կարծում եմ՝ պետք է գոնե փորձել հատուցել սոցիալապես անապահովներին: Այս թանկացումն ազդելու է նաև այլ ապրանքների գների վրա: Չգիտեմ՝ սուբսիդավորման տեսքով, թե ինչպես, բայց պետք է սոցիալապես անապահովներին օգնել: 

 

Բնականաբար, հարցն օրակարգային է և թե հարցի շուրջ ինչ որոշում կկայացնեն ոչ իշխանական ուժերը և մասնավորապես քառյակը, կտեղեկացնենք»: