ՌԴ-ի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինացի ոստիկանների համատեղ հետաքննչական աշխատանքի արդյուքնում Կիևում ձերբակալվել և հանձնվել է Ռուսատանին, բռնաբառությունների մեջ մեղադրվող 43-ամյա Եվգենի Լիտովչենկոյին։ Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, Լիտովչենկոն մեղադրվում է ՌԴ-ի և Ուկրաինայի տարածքում անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների իրականացնելու մեջ։
Նախքան ձերբակալությունը հանցագործը հասցրել է Ուկրաինայի տարածքում ևս նմանատիպ հանցագործություններ իրականացնել:
Արդեն համաձայնություն է ստացվել Եվգենի Լիտովչենկոյին Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ։