Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հուլիսի 6-ին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը երկու երկրների օրենսդրական մարմինների միջեւ տարբեր բնագավառներում, այդ թվում' տնտեսական եւ իրավական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն է:

 

Ենթադրվում է, որ այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ: