Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային նավթընկերությունն սկսել է արտասահմանյան երկրներ արտահանել նոր տեսակի անմշակ նավթ, որը կրում է Das Crude անվանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ամիրայությունների WAM լրատավական գործակալությանը: Այդ տեսակի 640 հազար բառել նավթով բեռնված առաջին լցանավը Ճապոնիա է ուղևորվել Դաս կղզու նավահանգստից, որը գտնվում է Աբու Դաբիից 175 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում:
Das Crude նավթատեսակը Lower Zakum Crude և Umm Shaif Crude տեսակների խառնուրդ է, այն իրենից ներկայացնում է թեթև նավթ՝ ծծմբի ցածր պարունակությամբ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Das Crude-ը մրցունակ ապրանք է, որը համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին:
Առաջիկա տարիներին վերամշակման և արտահանման համար Դաս կղզուց ստացվող նավթահումքի ծավալը կհասնի օրական 765 հազար բարելի:
ՕՊԷՔ-ի տվյալների համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները մտնում է նավթի խոշորագույն պաշարներ ունեցող աշխարհի երկրների վեցյակի մեջ: Դրանց մեծ մասը գտնվում է Աբու Դաբիի Էմիրությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: