Լիբիայի գրոհայինները, ովքեր վերահսկողության տակ են վերցրել այդ երկրի արևելքում գտնվող նավահանգիստներից մեկը, հայտարարել են նավթի առևտուր սկսելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է «Ռոյթերս» գո րծակալությունը: «Մենք սկսել ենք նավթ արտահանել: Դա մեր առաջին մատակարարումն է»,- ասել է զինված գրոհայինների խմբի ներկայացուցիչը: «Ռոյթերս»-ի տվյալներով, լիբիական Էս Սիդր (Es-Sider) նավահանգիստ է մտել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության դրոշով տանկեր, և սկսվել է նավթի բեռնումն այդ նավ:

 

Գրոհայինների անանուն խմբավորումը Լիբիայի հյուսիս-արևելքում տիրացել է մի քանի նավահանգիստների և ձգտում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների ինքնավարության: