Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Դոնբասի հետագա ճակատագրի վերաբերյալ բանակցություններ վարել շրջանի բնակչության ներկայացուցիչների հետ, ովքեր իհարկե պատրաստ են քաղաքական երկխոսության: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Պորոշենկոն նշել է, որ մտադիր է բանակցություններ վարել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են Դոնբասի խաղաղ ծրագրի իր տեսլականը՝ վստահություն հայտնելով, որ ծրագիրը կիրականացվի և կյանքի կկոչվի:
Հիշեցնենք, որ Սլավյանսկ կատարած աշխատանքային այցի ժամանակ Պորոշենկոն բնակիչներին վստահեցրել էր, որ քաղաքը շուտով կվերականգնվի: