Հուլիսի 13-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 35TU 927 պ/հ ավտոմեքենան: