Հունվարի 31-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա B» մակնիշի 31 OO 516 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 31-ին, ժամը 00.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 QR 957 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 20.33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի գերեզմանատան տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 34 OZ 225 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 20.09-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 070 ՕՕ 07 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 19.59-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 55 US 335 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 19.33-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կամրջի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21015» մակնիշի 09 OL 181 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 18.19-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա:

***

Հունվարի 30-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Մխիթար Սպարապետի փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 34 AP 510 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

***

Հունվարի 30-ին, ժամը 15.34-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Սարավան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հավածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 20.11-ի դրությամբ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սարավան հատվածի 31-34-րդ կմ-ին հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար և 54 մարդատար ավտոմեքենա (212 ուղևոր):

 

***

Հունվարի 30-ին, ժամը 09.54-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Էլգրանդ» մակնիշի 34 FT 963 պետհամարանիշով ավտոմեքենան: