Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք:

 

Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տ եղափոխվել 743 մարդ:

 

Ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով վնասվել է 4 շինություն' 2-ը Սյունիքում և մեկական շինություն Արարատի և Շիրակի մարզերում:

 

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետևանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երևանում, մեկը' Գեղարքունիքի մարզում։ Երևանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը' ճանապարհներին և մեկը շինության վրա:

 

Մարտի 31-ի' ժամը 17.00-ի դրությամբ' ՀՀ տարածքում փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սևան-Մարտունի ավտոճանապարհները:

 

Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով: