Հունվարի 4-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 50 ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ժամը 22.11-ի դրությամբ դուրս է բերվել 18 ավտոմեքենա մոտ 40 ուղևորներով:
***
Հունվարի 4-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի 1-ին կմ-ին հարակից տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները 2 ուղևորներին տեղափոխել են Երևան-Սևան ավտոճանապարհ:
***
Հունվարի 4-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում ավտոմեքենան արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Էրեբունի» ռեստորանի հարակից տարածքում «Toyota prado» մակնիշի 55 ST 335 պետհամարանիշի (վարորդ ՝ Ժ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր):
Վերդարձի ճանապարհին Սևան-Գավառ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 ատոմեքենա (7 ուղևոր): Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Հունվարի 4-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի արագաչափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում «Mercedes Vito» մակնիշի 34 MR 255 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հիվանդի մոտ գնալիս շտապօգնության ավտոմեքենան Ապարան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հանդիպել են շտապօգնության աշխատակիցներին և նրանց տեղափոխել հիվանդի մոտ:
Հրշեջ-փրկարարները հիվանդին տեղեափոխել են Ապարան քաղաքի ԲԿ:
***
Հունվարի 4-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «NISAN PRIMERA» մակնիշի 34 FN 622 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Ի.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Հունվարի 4-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում «Toyota land crouser» մակնիշի 88 ՈՈ 885 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) և «UAZ patriot» մակնիշի 11 ՈՕ 084 պետհամարանիշի (վարորդ ՝ Ռ. Պ.) ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (6 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհիր ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ВАЗ 2106» մակնիշի 34 PZ 367 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, որը խափանված է եղել:
Հրշեջ-փրկարարները «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին տեղափոխել են Արագածոտնի մարզի գյուղ Ծաղկահովիտ:
***
Հունվարի 4-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (28 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակումից 4 ավտոմեքենա և 25 ուղևոր:
***
Հունվարի 4-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակումից 16 ավտոմեքենա (32 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում «KIA Sportage» մակնիշի 22 UT 376 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գայի փողոցի թիվ 1 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 40 SO 500 պետհամարանիշի (վարորդ ՝ Է. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: