Մարտի 15-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի 62ՍՍ366 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ե.):

 

 

Մարտի 15-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Գորգոլա» կոչվող վաքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ «ԳԱԶ 24-10» մակնիշի 62ՏԼ347 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) Նորատուս գյուղում' գերեզմանատան մոտակայքում, արգելափակվել է ցեխակույտի մեջ:

 

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: