Դեկտեմբերի 31-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածի 4 կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Ի. Բ.) 31ԼՕ860 պ/հ և «Նիսսան» մակնիշի 04 TT 024 պ/հ (վարորդ Ա. Ք.) ավտոմեքենաները: