Հոկտեմբերի 7-ին' ժամը 01.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեկ ավտոմեքենա:

***

 

Ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա:

 

***
Ժամը 09.09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժայի ձոր կոչվող հատվածից դուրս են բերվել երեք ավտոմեքենա: