Փետրվարի 21-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 10 NC 100 պետհամարանիշով ավտոմեքենան (7 ուղևոր):