Մարտի 2-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի 15 UU 188 պետհամարանիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ի մոտակայքից ավտոմեքենայի վարորդ Զ. Բ.-որներին տեղափոխել են Վայք քաղաք:
***
Մարտի 1-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք-Գագարին ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Հոնդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ա.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի 777ZO71 պետհամարանիշի և Հ. Թ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34PL768 պետհամարանիշի ավտոմեքենաները:
***
Մարտի 1-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Ա. Խ.) առանց պ/հ ավտոմեքենան:
***
Մարտի 1-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Մաշտոցներ» եկեղեցու մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի (վարորդ Դ. Հ.) 16 DV 006 պետհամարանիշի ավտոմեքենան: