Սյունիքի մարզում ժամը 22.00-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերվել 13 ավտոմեքենաներ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:

 

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19.30-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով խցանման մեջ են հայտնվել տարբեր տվյալներով 20-30 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 


Ժամը 22.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները խցանումից դուրս են բերել 15 ավտոմեքենա, որից հետո երթևեկությունը վերականգնվել է, և մոտ 120 ավտոմեքենաներ շարունակել են ընթացքը: