Փետրվարի 23-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX470» մակնիշի 06 VA 077 պետհամարանիշով ավտոմեքենան: