Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ուկրաինայի կոնտակտային խմբի անդամները ծրագրում են հուլիսի 15-ին տեսակոնֆերանս անցկացնել ուկրաինացի աշխարհազորայինների հետ, որից հետո կարող է անցկացվել կոնտակտային խմբի ուղիղ հանդիպում աշխարհազորայինների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Կողմերը ծրագրում են նաև քննարկել զինադադարի դադարեցման հնարավորությունը:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել են Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտությունը: