Ուկրաինայի արևելքում հատուկ գործողություններին մասնակցող ուժայինների հարազատները պիկետում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրը: Այս մասին հայտնում է УНН գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ ցուցարարների պահանջները տարբեր են:

 

Ոմանք պահանջում են անցկացնել զինվորների ռոտացիա, ովքեր հակամարտություն ճակատում են հենց սկզբից, մյուսները պահանջում են պրոֆեսիոնալ հրամանատարներ, ոմանք էլ պնդում են, որ իրենց հարազատները հակաահաբեկչական տարածքներում գործում են՝ չունենալով տարրական կենսապայմանները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

«Բոլոր ցուցարարները վրդովված են հատկապես, որ առաջատար գծում պայքարում են միայն շարքային քաղաքացիները: Այնտեղ չկան ոչ պաշտոնատար անձինք, ոչ պաշտոնյաներ, ոչ էլ նրանց երեխաները: Ցուցարարները պահանջում են հանդիպում նախագահ Պորոշենկոյի հետ»,- հայտնում է УНН-ը: