Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցնցված Էր Ուկրաինայի արեւելքում Malaysian Airlines-ի ինքնաթիռի կործանման լուրից եւ աղոթում Է ավիաաղետի բազմաթիվ զոհերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հուլիսի 18-ին:
Փաստաթղթում նշվում Է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վերահաստատում Է խաղաղության իր կոչը հակամարտության կողմերին: Ֆրանցիսկոսը հորդորում Է նրանց՝ «խաղաղություն հաստատել եւ լուծումներ գտնել երկխոսության միջոցով, որպեսզի կանխվեն անմեղ մարդկանց կյանքերի հետագա կորուստները»:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում կործանվել Է Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Օդանավում գտնվում Էր 298 մարդ, ներառյալ անձնակազմի 15 անդամները: Ավիաաղետից փրկվածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: