Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն պնդելու է՝ Դոնեցկի մարզում մալայզիական Boeing 777 օդանավի կործանման հարցով անցկացվի օբյեկտիվ հետաքննություն: Այս մասին հայտնում է mk.ru-ն:

 

«Մենք պնդելու ենք, որպեսզի անցկացվի օբյեկտիվ, բաց և խիստ անկախ հետաքննություն: ՌԴ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ, սակայն, բնականաբար, մենք կարծում ենք, որ նման նախաձեռնությամբ պետք է հանդես գան այն երկրի իշխանությունները, որոնց տարածքում գրանցվել է այդ աղետը»,- հայտնել է Լավրովը:

 

Նշենք, որ Մալայզիայի պաշտպանության նախարար Խիշամուդդին Հուսեյնը հայտարարել էր, որ կործանված Boeing-ի օգտագործած երթուղին թռիչքների համար արգելված գոտի չի եղել, և նույն այդ երթուղուց օգտվել են մի քանի այլ ավիաընկերությունների ինքնաթիռներ: