Malaysia Airlines ավիաընկերության արժեթղթերը Կուալա Լումպուրի բորսայում տեղի ունեցած աճուրդի սկզբին 13 տոկոսով գնանկում են ունեցել, ինչի մասին վկայում են բորսայի տվյալները: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավիափոխադրողի արժեթղթերի արժեքն ընկել է մինչև 0,195 ռինգգիտ (0,06 դոլար): Բորսայի բացումից առաջ Malaysia Airlines-ի կապիտալիզացիան 3,75 միլիարդ ռինգգիտ է եղել (117 միլիարդ դոլար):

 

Հիշեցնեն,ք որ հունիսի 17-ին, կործանվել է ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա Լումպուր: Ինքնաթիռում եղած բոլոր՝ 298 մարդիկ մահացել են: