Malaysia Airlines ավիաընկերությունը հայտնում է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։

 

Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ NBC News-ին հղումով, Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. «Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած անհետացել է, և ինքնաթիռում թռչողներից որևէ մեկը ողջ մնալ չի կարող»:

 

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակն այս մասին հայտարարել է երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։ Դրանում գտնվել է 227 ուղևոր և ինքնաթիռի 12 հոգանոց անձնակազմը։