Ուկրաինայի արևելքում պետք է հրադադար հաստատվի, որպեսզի մալայզիական հանրանավի աղետի անկախ հետաքննություն անցկացվի և
հակամարտության քաղաքական լուծում գտնվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Անհրաժեշտ է, որ անկախ պետաքննություն անցկացվի: Դրա համար հրադադար է հարկավոր»,-ասել է նա: Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանվել է «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր:
Օդանավում եղել է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամները: Ավիաաղետից փրկվածներ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: