Նոր ուսումնական տարվա կապակցությամբ «Կամրջակ» բարեգործական կազմակերպությունը կապանցի սոցիալապես անապահով, 2-6-րդ դասարանցի շուրջ 9 տասնյակ աշակերտի կտրամադրի կոշիկ եւ գրենական պիտույքներ: Սա կազմակերպության հերթական նախաձեռնությունն է Կապանում:
Մինչ այդ' «Կամրջակը», համագործակցելով քաղաքապետարանի հետ, մեկ ամիս առաջ Կապանում իրականացրել է սննդապահովման ծրագիր, որի շրջանակներում քաղաքի ավելի քան 7 տասնյակ սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրել է առաջին անհրաժեշտության սնունդ' ձեթ, ալյուր, ձավարեղեն եւ հիգիենիկ պարագաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կազմակերպության նախագահ Մարիա Գորիսը Կապանում իրականացվող ծրագրերը համարել է արդյունավետ եւ համագործակցության հետագա խորացման նպատակով այցելել է Կապան, հանդիպել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին եւ առաջարկել ներկայացնել կրթական, քաղաքաշինական ծրագրեր, որոնք կքննարկվեն հովանավորների հետ, եւ, ելնելով նպատակահարմարութունից, դրանք կիրականցվեն Կապանում:
Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, կարեւորելով «Կամրջակ» կազմակերպության կողմից կապանցի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցման ծրագրերը, նշեց, որ կարեւոր է համարում նաեւ կապանցի երեխաների, երիտասարդների հանգստի, ժամանացի կազմակերպման, կրթական ու նաեւ' քաղաքաշինական նախագծերը, որոնք էլ առաջիկայում կներկայացվեն կազմակերպությանը:
Գոհար Իսախանյան