Ուկրաինացի ուժայիններն հսկողության տակ են վերցրել Դոնեցկից 55 կիլոմետր հյուսիս գտնվող Ձերժինսկ քաղաքը, աշխարհազորայինները հարկադրված են նահանջել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «Հարավարեւելյան ռազմաճակատ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը:

 

«Աշխարհազորայինները նահանջում են Գոռլովկայի ուղղությամբ, Ձերժինսկը հակառակորդի հսկողության տակ Է»,-ասել Է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի առաջավոր ջոկատը մտել Է Գոռլովկայի Մայորսկ արվարձան: Դրա կազմում նկատվել Է մինչեւ յոթ տանկ: Նաեւ նշվում Է, որ ուժայիններն իրենց հսկողության տակ են վերցրել աշխարհազորայինների պահակակետը Գոռլովկա տանող ճանապարհին: