Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հունիս 4-ի ուշ երեկոյան Դոնեցկում գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանից մի քանի տանկ են դուրս բերել: Այս մասին հայտնում է polit.ru-ն:

 

«Տանկերը մարտական պատրաստության կբերվեն և կծառայեն Դոնեցկի ժողովրդական բանակին»,- հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն:

 

Թանգարանային նմուշների առգրավվման մասին լուրը հաստատել է նաև ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:

 

«Եթե չհաջողվի տանկերը մարտական պատրաստության բերել՝ դրանք անցակետերում որպես ամրություններ կծառայեն»,- ասել է նա: