Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հետաքննում են օրերս այս երկրի ձիարշավներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում հանրության ուշադրության կենտրոնում անսպասելիորեն հայտնվել Է Սեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Մրցմանը մասնակցած, բրիտանական թագուհուն պատկանող Էստիմեյթ ձիու արյան մեջ բժիշկները մրցումներից հետո հայտնաբերել են մորֆին, որը այս երկրում խստորեն արգելված թմրամիջոցներից մեկն է համարվում:
Բուքինհեմյան պալատը արդեն համապատասխան հայտարարություն է տարածել, որում նշվում Է, որ մորֆինը պատահական Է հայտնվել ձիու օրգանիզմի մեջ:
«Ըստ ամենայնի, մորֆինը հայտնվել է ձիու օրգանիզմում նրան կերակրելու ընթացքում, պատահաբար»,- ասել Է Բուքինհեմյան պալատի ախոռապետ Ջուն Ուորենը:
Սպասվում Է որ թագուհին կտուգանվի 40 հազար ֆունտ ստեռլինգ գումարով, բայց իր ձին' Էստիսեյթը, նույնիսկ չի որակազրկվելու եւ արդեն մոտակա ժամանակ կմասնակցի հերթական ձիարշավին: