Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»: