Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է Կոմունիստական կուսակցության լուծարման մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Հուսանք, որ Ուկրաինայի խորհրդարանում այլևս Կոմունիստական կուսակցություն չի լինի»,- ասել է նա:
Լուրն ընդունվել է բուռն ծափահարություններով: Ըստ օրենքի՝ խորհրդարանում խմբակցության լուծարումից հետո պատգամավորները կարող են աշխատել Ռադայում՝ որպես անկախ պատգամավորներ կամ կարող են մտնել այլ խմբակցություններ ու պատգամավորական խմբեր: