Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության անցկացման ժամանակաընթացքում զոհվել Է 325 ուկրաինացի զինվորական, վիրավորների թիվը հասել Է 1232-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

 

«Հակաահաբեկչական արշավի ողջ ժամանակաշրջանում զոհվել են 325 ուկրաինացի զինծառայողներ, 1232 զինվորականներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վերքեր»,-ասել Է Լիսենկոն հուլիսի 25-ին կայացած ճեպազրույցում:

 

Նրա խոսքով՝ նշված 325 զինվորականներից միայն անցած օրվա ընթացքում զոհվել են 13-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: