«Մարզում մենք շատ խնդիրներ ունենք, մենք ունենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, ունենք աշխատանքային պլան և փորձում ենք խնդիրների բացահայտման արդյունքում աստիճանաբար, կառավարության հետ միասին, այդ խնդիրները բարձրաձայնենք և լուծում տանք»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

 

Վերջինս անդրադարձավ նաև Կապանի օդանավակայանի վերագործարկմանը. «Կան ուսումնասիրություններ, կատարվել են, հաշվել են տեխնիկական ու ֆինանսական բաղադրիչները: Այս պահի դրությամբ խնդիրը կառավարությունում է, 2014 թվականի պետական բյուջեում է ներառված՝ որպես կարևորագույն խնդիր: Աշխատում ենք այդ ուղղությամբ վստահ եմ արդյունքներ կլինեն»,- ասաց մարզպետը:


Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի տեսանյութում: