ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

 

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

 

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը, «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը (25.07.2014թ N01-28) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վերացվել է: