ԱՄՆ-ի Սենատն օգոստոսի լույս 1-ի գիշերը հաստատել է Ջոն Թաֆտի թեկնածությունը Ռուստանում դեսպանի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քվեարկության ժամանակ հանրապետական սենատոր Մայք Էնցին փորձել է արգելափակել Թաֆտի թեկնածությունը, բայց նրա առարկությունները հաղթահարվել են բանավոր քվեարկության միջոցով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թաֆտին դեսպանի պաշտոնում առաջարկել Է հուլիսի 11-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանից ստացվել Է նրա նշանակման հոժարագիրը:
Թաֆտը զբաղմունքով դիվանագետ Է, նա ԱՄՆ-ի դեսպան Է աշխատել Լիտվայում, Վրաստանում եւ Ուկրաինայում: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղը թափուր Է ընթացիկ տարվա փետրվարից՝ այն բանից հետո, երբ պաշտոնը թողել Է Մայքլ Մակֆոլը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: