Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, որն առաջարկվել է նախագահ Ջո Բայդենի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի 58-ամյա Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր վարչակազմը վերանայելու է Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվտանգային, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտանգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։
Նա նաև նշել էր, որ հստակեցվելու են ապրիլի 24-ի առաջիկա հայտարարության եզրույթները:
«Որպես նախագահության թեկնածու՝ նախագահ Բայդենը խոստացել էր, որ հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ողբերգությունն այլևս չի կրկրնվի»,- նշել էր նա։