ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի գծով հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Սեկուտան զբաղեցրել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի' էներգետիկայի, պատժամիջոցների եւ հումքային ապրանքների գծով օգնականի տեղակալի պաշտոնը:

 

Սեկուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է եւ ունի Թունդերբիրդի գլոբալ մենեջմենթի դպրոցի ու Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի աստիճան:

 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր 2014 թվականի օգոստոսից: