Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինին հաստատել է ֆինանսների նախարարի պաշտոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Քվեարկության ընթացքում Մնուչինի թեկնածությունը հավաքել է 53 ձայն, դեմ է արտահայտվել 47 սենատոր:

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆիննախի նոր ղեկավարին անվանել է ֆինանսական լեգենդ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին հավաստիացրել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկիրը խնդիրներ չի ունենա: Նա Մնուչինին այդպես է բնութագրել նրա երդմնատվության արարողությանը, որը փետրվարի 13-ին կայացել է Սպիտակ տանը:

 

«Ամերիկացիները պետք է գիտակցեն, որ Սթիվենի գալով մեր երկրի ֆիանսական համակարգն իրոք հայտնվել է հուսալի ձեռքերում»,- ասել է Թրամփը: