Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի մարզաշապիկները 10 օրում վաճառվել են 502 հազար օրինակով: Այս մասին տեղեկացնում է CNN -ը՝ հղում անելով Euromarketing Sport-ին:
Օգոստոսի 1-ի դրությամբ՝ վաճառված մարզաշապիկների քանակը հասել է 502 հազար օրինակի: Սա պատմության մեջ ֆուտբոլային ատրիբուտների՝ 10 օրվա ընթացքում գրանցված վաճառքի ամենաբարձր ցուցանիշն է և բացարձակ ռեկորդ:
Մեկ մարզաշապիկի արժեքը կազմում 101 դոլար, ինչը մադրիդյան ակումբին արդեն բերել է 50 մլն եվրո:
«Ռեալի»՝ 2013թ-ի մարզաշապիկների վաճառքի ընդհանուր քանակը 1,45 մլն օրինակ է, որից մոտ մեկ միլիոնը կազմում են Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկները: