armsport.amԲրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն այսօր կհանդիպի կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, հայտնում է Barcastuff-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը նոր է վերադարձել արձակուրդից եւ պատրաստվում է իր ֆուտբոլային կարիերայի ապագայի հարցը քննարկել Լուիս Էնրիկեյի հետ։

Ենթադրվում է՝ 44-ամյա մասնագետը Ալվեսին կհայտնի, որ նոր մրցաշրջանում ֆուտբոլիստն իր ծրագրերի մեջ չի մտնում։

Ավելի վաղ կար տեղեկություն, որ «Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել բրազիլացի ֆուտբոլիստից 15 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի եւ Դանի Ալվեսի միջեւ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականի ամռանը։