Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը սահմանային վերջին միջադեպերի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ' նշելով, որ եթե Ադրբեջանը շարունակի ահաբեկչական գործողությունները, կուսակցությունը
կարող է պահանջել Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կուսակցությունըշեշտում է, որ ադրբեջանական կողմի անպատասխանատու
գործողությունների հետեւանքով տասնյակ մարդիկ են մահանում, ընդ որում, հիմնականում հենց թշնամու բանակից: « Շփման գծում ցանկացած զինվորականի եւ խաղաղ քաղաքացիական բնակչի արյունը եւ ողջ քաղաքական պատասխանատվությունը ծանրանում է պաշտոնական Բաքվի եւ միջազգային հանրության մանդատը ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա:

 

Կուսակցությունը կոչ է
անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ ի մասնավորի Ռուսաստանի Դաշնությանը, Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական՝ հաշվի առնելով վերջինիս
ստանձնած պարտականությունները երկկողմ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ: