«Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերությունը փոխում Է թռիչքային երթուղիները դեպի Երեւան, Թբիլիսի եւ Բաքու՝ Ուկրաինայի ավիաընկերությունների համար Ռուսաստանի օդային տարածության փակման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այս մասին օգոստոսի 8-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ընկերությունում:

 

Այստեղ նշել են, որ երթուղիների փոփոխումը կհանգեցնի ճանապարհի ժամանակի, ինչպես նաեւ վառելիքի եւ այլ գործառնական ծախսերի ավելացման:

 

Իր հերթին «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Խայնացկին նշել Է, որ Արեւելյան Ուկրաինայում օդային ուղեգծերի փակումից հետո Ուկրաինայի ավիաընկերություններն արդեն մի քանի շաբաթ Է, ինչ Կովկասի երկրներ են թռչում Օդեսայով եւ Թուրքիայով՝ շրջանցելով Ղրիմը:

 

«Չվերթերի տեւողությունն ավելացել Է 15 – 30 րոպեով: Այս սահմանափակումները վերաբերում են ոչ միայն «Ուկրաինայի միջազգային ավիագծերին» եւ «Դնիպրոավիային»: Կանոնվոր չվերթեր են կատարում նաեւ «Վիզզ Էյր Ուկրաինա» եւ Yanair ընկերությունները»,- ասել Է Խայնացկին: