Տասը մարդ զոհվել եւ եւս երկուսը համարվում է անհայտ կորած «Հալոնգ» թայֆունի հետեւանքների պատճառով, որն անցյալ հանգստյան օրերին մոլեգնել է Ճապոնիայում: Այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այդ օրերին տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել առնվազն 80 մարդ եւ առնվազն 342 տուն մասնակիորեն կամ լիովին քանդվել Է: Ճապոնիայի հրշեջ գլխավոր վարչության տվյալներով, որն այստեղ կատարում Է արտակարգ պատահարների նախարարության դերը, ընդհանուր առմամբ տարահանման հանձնարարկաններ Է ստացել առնվազն 1,6 միլիոն մարդ:

 

Ներկայումս «Հալոնգ» թայֆունը հեռացել Է Ճապոնական ծովի ուղղությամբ, եւ երկրի հիմնական տարածքում պարզ եւ արեւոտ եղանակ Է հաստատվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: