Առնվազն վեց մարդ է զոհվել «Ֆանֆոն» թայֆունի հետ կապված տարբեր միջադեպերի պատճառով, որը հարվածել է Ճապոնիայի տարածքի մեծ մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Կիոդո գործակալությանը, եւս հինգ մարդ անհայտ կորած է համարվում:
Բուժօգնության է դիմել գրեթե 50 մարդ, 15 հոգի հոսպիտալացվել են ծանր վիճակում: Հեղեղումների եւ սողանքների սպառնալիքի կապակցությամբ ավելի քան 3 մլն ճապոնացիների հանձնարարվել էր տարհանվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: